ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2016 թվականի N 1326-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով ներկայացված գնման գործարքների վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետով սահմանված ժամկետային պահանջը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված տպագրական աշխատանքների գնման ընթացակարգերի և կնքված պայմանագրի ծածկագրերի ցանկը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2016 թ. դեկտեմբերի 22
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
դեկտեմբերի 22-ի N 1326-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ
NN ը/կ Պետական կառավարման մարմնի անվանումը Հայտարարված ընթացակարգերի ծածկագրերը Կնքված պայմանագրերի ծածկագրերը
1. ՀՀ Սահմանադրական դատարան ՍԴ-ՇՀԱՇՁԲ-15/3-2
2. ՀՀ Սահմանադրական դատարան ՍԴ-ՇՀԱՇՁԲ-15/3-3
3. ՀՀ Սահմանադրական դատարան ՍԴ-ՇՀԱՇՁԲ-15/3-4
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան