Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 435-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

21 դեկտեմբերի 2016 թ.

ք. Երևան N 656-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 435-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 75-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1243-Ն որոշումը, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 9-ի հ. 01/82-6/27456-16 գրությունը`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի մասին» N 435-Ն որոշմամբ հաստատված.

1) եկամուտների գումարն ավելացնել 349,595.4 հազար դրամով,

2) ծախսերի գումարն ավելացնել 349,595.4 հազար դրամով:

2. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի մասին» N 435-Ն որոշմամբ հաստատված NN 1, 2, 3, 6 և 7 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 1-5 հավելվածների:

3. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեի մասին» N 435-Ն որոշման 2-րդ կետի «3,147,146.2 հազար դրամ» բառերը փոխարինել «3,214,697.4 հազար դրամ» բառերով, «3,628,936.8 հազար դրամ» բառերը փոխարինել «3,561,385.6 հազար դրամ» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյան

Հավելված N 1

Երևան քաղաքի ավագանու

2016 թվականի դեկտեմբերի 21-ի

N 656-Ն որոշման

Հավելված N 2

Երևան քաղաքի ավագանու

2016 թվականի դեկտեմբերի 21-ի

N 656-Ն որոշման

Հավելված N 3

Երևան քաղաքի ավագանու

2016 թվականի դեկտեմբերի 21-ի

N 656-Ն որոշման

Հավելված N 4

Երևան քաղաքի ավագանու

2016 թվականի դեկտեմբերի 21-ի

N 656-Ն որոշման

Հավելված N 5

Երևան քաղաքի ավագանու

2016 թվականի դեկտեմբերի 21-ի

N 656-Ն որոշման

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։