ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2016 թվականի N 1349-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տնօրինության ներքո գտնվող՝ 29 միավոր տրանսպորտային միջոցներն ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների աշխատակազմերին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված մարմինների ղեկավարների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ սույն որոշման հավելվածում ներառված պետական մարմինների աշխատակազմերի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2016 թ. դեկտեմբերի 26
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
դեկտեմբերի 22-ի N 1349-Ա որոշման
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության պետական մարմինների աշխատակազմերին ամրացվող տրանսպորտային միջոցների
NN
ը/կ Տրանսպորտային միջոցի մակնիշը Չափի միավորը Քանակը Միավորի գինը (դրամ)
«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ
1. RENAULT LOGAN հատ 1 5280000
2. RENAULT LOGAN հատ 1 5280000
3. RENAULT LOGAN հատ 1 5280000
4. RENAULT LOGAN հատ 1 5280000
5. RENAULT LOGAN հատ 1 5280000
6. RENAULT LOGAN հատ 1 5280000
7. RENAULT LOGAN հատ 1 5280000
8. RENAULT LOGAN հատ 1 5280000
9. RENAULT LOGAN հատ 1 5280000
10. RENAULT LOGAN հատ 1 5280000
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ
11. RENAULT LOGAN հատ 1 5280000
12. RENAULT LOGAN հատ 1 5280000
13. RENAULT LOGAN հատ 1 5280000
14. RENAULT LOGAN հատ 1 5280000
15. RENAULT LOGAN հատ 1 5280000
16. RENAULT LOGAN հատ 1 5280000
17. RENAULT LOGAN հատ 1 5280000
18. RENAULT LOGAN հատ 1 5280000
19. RENAULT LOGAN հատ 1 5280000
20. RENAULT LOGAN հատ 1 5280000
21. RENAULT LOGAN հատ 1 5280000
22. RENAULT LOGAN հատ 1 5280000
23. RENAULT LOGAN հատ 1 5280000
«Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ
24. RENAULT LOGAN հատ 1 5280000
25. RENAULT LOGAN հատ 1 5280000
26. RENAULT LOGAN հատ 1 5280000
27. RENAULT LOGAN հատ 1 5280000
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ
28. RENAULT LOGAN հատ 1 5280000
29. RENAULT LOGAN հատ 1 5280000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան