Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

8 հուլիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 ապրիլի 2003 թվականի N 790-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1.1. «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով 5196 հազ. դրամ կարճաժամկետ դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զիջել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը: 1.2. Հաշվեկշռային մեթոդով 138661 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ): 1.3. Սահմանել «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 74613 հազ. դրամ: 1.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 18654 հազ. դրամ: 1.5. «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 64048 հազ. դրամ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 2849 հազ. դրամ, անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 36231 հազ. դրամ, առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 3696 հազ. դրամ, նպատակային ֆինանսավորման և մուտքերի գծով` 1069 հազ. դրամ, սոցիալական ապահովագրության գծով` 19077 հազ. դրամ, այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 1126 հազ. դրամ: 1.6. «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի: 1.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել` ա) որ գնորդը պարտավորվում է` երեք տարվա ընթացքում կատարել 60,0 մլն դրամի ներդրում` յուրաքանչյուր տարի 20 մլն դրամի չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մարել «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության` 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ 64048 հազ. դրամ կազմող պարտավորությունները. բ) «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի` առնվազն տաս տարի ժամկետով պահպանման մասին դրույթ. գ) որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 1.8. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով: 2.1. Հաշվեկշռային մեթոդով 206228 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի քաղաքապետարանի թիվ 2 բուժմիավորում» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «ԱՌՍՏՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ): 2.2. Սահմանել «Երևանի քաղաքապետարանի թիվ 2 բուժմիավորում» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 124034 հազ. դրամ: 2.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 31009 հազ. դրամ: 2.4. «Երևանի քաղաքապետարանի թիվ 2 բուժմիավորում» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 82194 հազ. դրամ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 1883 հազ. դրամ, անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 47057 հազ. դրամ, առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 3273 հազ. դրամ, սոցիալական ապահովագրության գծով` 28907 հազ. դրամ, այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 1074 հազ. դրամ: 2.5. «Երևանի քաղաքապետարանի թիվ 2 բուժմիավորում» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի: 2.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել` ա) որ գնորդը պարտավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մարել «Երևանի քաղաքապետարանի թիվ 2 բուժմիավորում» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության` 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 82194 հազ. դրամ կազմող պարտավորությունները. բ) «Երևանի քաղաքապետարանի թիվ 2 բուժմիավորում» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի` առնվազն տաս տարի ժամկետով պահպանման մասին դրույթ. գ) որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 2.7. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. հուլիսի 7

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։