«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11616450
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
22 դեկտեմբերի 2016 թ.
ք. Երևան N 1155-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2016 թվականի հունվարի 11-ի «2016 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 01-Ն հրամանի հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «34» և «35» կետերով.
34. Հայաստանի հանրային հեռուստաընկերություն 1 նամականիշով բացիկ IV եռամսյակ 240 1 500
35. Հայաստանի հանրային ռադիո 1 նամականիշով բացիկ IV եռամսյակ 240 1 000
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Միսիոներներ. Աննա Հեդվիգ Բյուլ թեմային նվիրված «1887-1981. ԱՆՆԱ ՀԵԴՎԻԳ ԲՅՈՒԼ. ANNA HEDWIG BÜLL. ԷՍՏՈՆԱՑԻ ՀԱՅԱՍԵՐ. ESTONIAN ARMENOPHILE» նամականիշի նմուշը, համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի հանրային հեռուստաընկերություն թեմային նվիրված «60.TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. PUBLIC TV COMPANI OF ARMENIA» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի հանրային ռադիո թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ. 90.th anniversary. ամյակ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ. PUBLIC RADIO OF ARMENIA» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 3 հավելվածի:
3. Գործողության մեջ դնել`
1) Միսիոներներ. Աննա Հեդվիգ Բյուլ թեմային նվիրված «1887-1981. ԱՆՆԱ ՀԵԴՎԻԳ ԲՅՈՒԼ. ANNA HEDWIG BÜLL. ԷՍՏՈՆԱՑԻ ՀԱՅԱՍԵՐ. ESTONIAN ARMENOPHILE» նամականիշը, սահմանելով անվանագինը 280 դրամ, տպաքանակը` 50 000 հատ.
2) Հայաստանի հանրային հեռուստաընկերություն թեմային նվիրված «60.TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. PUBLIC TV COMPANI OF ARMENIA» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը 240 դրամ, տպաքանակը` 1 500 հատ.
3) Հայաստանի հանրային հեռուստաընկերություն թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ. 90.th anniversary. ամյակ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ. PUBLIC RADIO OF ARMENIA» 1 նամականիշը, սահմանելով անվանագինը 240 դրամ, տպաքանակը` 1 000 հատ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի
2016 թվականի դեկտեմբերի 22-ի
թիվ 1155-Ն հրամանի
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի
2016 թվականի դեկտեմբերի 22-ի
թիվ 1155-Ն հրամանի
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հավելված 3
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի
2016 թվականի դեկտեմբերի 22-ի
թիվ 1155-Ն հրամանի