Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածում՝
Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասում՝
ա. նախաբանը «նշանակվում է» բառերից հետո լրացնել «դիմումը խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում ներկայացվելու դեպքում» բառերով,
բ. 1-ին կետից հանել «ամսվա 1-ից հետո՝» բառերը,
գ. 2-րդ կետի «խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից վեց ամիս հետո» բառերը փոխարինել «սույն մասի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո» բառերով.
2) 4-րդ մասի «Երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունք ունեցող» բառերը փոխարինել «Խնամքի արձակուրդում գտնվող» բառերով.
3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Տարածքային կենտրոնը մերժում է խնամքի նպաստ նշանակելը, եթե՝
1) ծնողը չունի խնամքի նպաստի իրավունք (առկա չէ սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված պայմաններից առնվազն մեկը), կամ
2) սույն օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասում նշված տեղեկատվական բազայում առկա չեն խնամքի արձակուրդում գտնվելու (եթե անձը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք է կատարում մեկից ավելի գործատուների մոտ, ապա բոլոր գործատուների մոտ խնամքի արձակուրդում գտնվելու) վերաբերյալ տվյալներ, կամ
3) չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները), կամ
4) երեխան գտնվում է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) կամ ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ:».
4) 14-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Խնամքի նպաստ նշանակելը մերժելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ խնամքի նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, խնամքի նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:»: