Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Օրենքի 33-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12) անձին Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ նպաստ նշանակված լինելու դեպքում:».

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով.

«13) անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուի` տասներկու ամիս անընդմեջ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու դեպքում (եթե նպաստը վճարվում է նպաստառուի օրինական ներկայացուցչին):».

3) 2-րդ մասը «օրվանից» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 11-րդ կետում նշված դեպքում` կենսաթոշակ նշանակելու օրվանից» բառերով.

4) 4-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ, 13-րդ կետերով նախատեսված հիմքերով նպաստ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում` գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը նպաստառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցչի) կողմից անձամբ ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-9-րդ մասերով.

«7. Նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է, եթե նպաստառուն, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում, իսկ նպաստը նրա օրինական ներկայացուցչին վճարվելու դեպքում` նաև եթե անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

8. Հաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում, նպաստ վճարելը վերսկսվում և չվճարված նպաստի գումարը վճարվում է նաև սույն օրենքի 32-րդ հոդվածի 8.3-րդ մասով սահմանված` ծնողի համաձայնության հիման վրա:

9. Ուսումնական հաստատությունում սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում, նպաստ վճարելը վերսկսվում և չվճարված նպաստի գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։