Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 7-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Այդ գումարները, մինչև երեխայի 18 տարեկան դառնալը կամ սահմանված կարգով պետական կազմակերպությունից հեռանալը, հաշվառվում և վճարվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-8.3-րդ մասերով.

«8.1. Ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակվում և վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

8.2. Առաջին խմբի հաշմանդամի նպաստ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ առաջին խմբի հաշմանդամի կենսաթոշակի համար սահմանված կարգով:

8.3. Հաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստը նշանակվում և վճարվում է նաև այդ նպաստն օրենքով սահմանված կարգով ստանալու իրավունք ունեցող ծնողի` նպաստը մյուս ծնողին վճարելու մասին նոտարական կարգով վավերացված համաձայնության հիման վրա, եթե գրավոր դիմումը և համաձայնությունը ներկայացվել են տարածքային կենտրոն:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։