Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-07-11-ից մինչև 2021-01-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԱՐԳԵԼՈՒՄԸ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Հոդված 32. Կուսակցության գործունեության կասեցումը

գործել է մինչև 2021-01-20Բացել ARLIS-ում

Հոդված 32. Կուսակցության գործունեության կասեցումը

1. Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել, եթե կուսակցությունը՝

1) իր գործունեության ընթացքում թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում կամ

2) ինքնուրույն կամ կուսակցությունների դաշինքի կազմում կամ այլ կուսակցության ընտրական ցուցակի կազմում երկու անգամ անընդմեջ չի մասնակցել Ազգային ժողովի կամ համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքների ավագանիների ընտրություններին:

2. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ օրենքի կոպիտ խախտում են համարվում՝

1) կուսակցության կողմից նվիրատվությունների տնօրինման կամ կուսակցության տարեկան հաշվետվությունների հրապարակման կամ օրենքով սահմանված փաստաթղթերը տրամադրելու` օրենքով սահմանված կարգը խախտելը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկվելուց հետո` երեսնօրյա ժամկետում, խախտումը չվերացնելը կամ

2) կուսակցության հիմնադրման կամ պետական գրանցման ժամանակ օրենքի այնպիսի խախտում թույլ տալը, որը, եթե հայտնի լիներ պետական գրանցման պահին, կուսակցությունը չէր գրանցվի:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կասեցման ժամանակահատվածում կուսակցությանն արգելվում է իրականացնել ցանկացած գործունեություն, բացառությամբ այն գործողությունների, որոնք անհրաժեշտ են կասեցման հիմք հանդիսացող խախտումները վերացնելու համար և կուսակցության` որպես իրավաբանական անձի բնականոն գործունեությունը ապահովելու համար:

4. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված վարչական իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկելիս գրավոր նախազգուշացնում է, որ կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել երեսնօրյա ժամկետում խախտումը չվերացնելու դեպքում:

5. Վարչական պատասխանատվության ենթարկելուց հետո՝ երեսնօրյա ժամկետում, խախտումը չվերացնելու դեպքում Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը այդ մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

6. Պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանը անհապաղ տեղեկացնում է կուսակցության հիմնադրման կամ պետական գրանցման ժամանակ օրենքի այնպիսի խախտման մասին, որը եթե հայտնի լիներ պետական գրանցման պահին, կուսակցությունը չէր գրանցվի։

7. Կուսակցության գործունեությունը կասեցվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ:

8. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքերով կուսակցության կողմից կասեցման հիմքերի վերացման վերաբերյալ ապացույցները ներկայացվում են պետական լիազոր մարմին, որը գնահատում է կասեցման հիմք հանդիսացող խախտումները վերացված լինելու հանգամանքը: Պետական լիազոր մարմինը կասեցման հիմք հանդիսացող խախտումները վերացված լինելու կամ դրանց առկայության մասին եզրակացությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան դիմած մարմնին: Կուսակցության գործունեությունը վերսկսվում է կասեցման հիմք հանդիսացող խախտումները վերացնելու դեպքում:

9. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում կուսակցության գործունեությունը կասեցվում է մեկ տարի ժամկետով: Կուսակցության գործունեությունը վերսկսելուց հետո Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքների ավագանիների հաջորդող ընտրություններին չմասնակցելու դեպքում կուսակցության գործունեությունը կրկին կասեցվում է: Նշված ժամանակահատվածում կուսակցությունը չի կարող իրականացնել որևէ գործունեություն, այդ թվում՝ ստանալ սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված որևէ նվիրատվություն, բացառությամբ անդամավճարներ հավաքելու, պայմանագրային, այդ թվում՝ աշխատանքային պարտավորությունները կատարելու, ինչպես նաև հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարումներ վճարելու հետ կապված գործողությունների:

(32-րդ հոդվածը փոփ. 18.06.20 ՀՕ-334-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։