Գլուխ 3 · ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Հոդված 19. Կուսակցության տարածքային ստորաբաժանումները
Հոդված 19. Կուսակցության տարածքային ստորաբաժանումները
1. Կուսակցությունների տարածքային ստորաբաժանումներն ստեղծվում են տարածքային հատկանիշով՝ Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում:
2. Կուսակցության ղեկավար մարմիններն ու նրա տարածքային ստորաբաժանումները կարող են գտնվել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: Այլ պետություններում կուսակցությունը կարող է ունենալ միայն ներկայացուցչություններ: