Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-22-ից մինչև 2025-04-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Հոդված 19. Կուսակցության տարածքային ստորաբաժանումները

գործել է մինչև 2025-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 19. Կուսակցության տարածքային ստորաբաժանումները

1. Կուսակցությունները կարող են իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով ունենալ տարածքային ստորաբաժանումներ։ Կուսակցության տարածքային ստորաբաժանումները ենթակա են պետական հաշվառման՝ օրենքով սահմանված կարգով։ Տարածքային ստորաբաժանումների պետական հաշվառման համար պետական տուրք չի գանձվում։

2. Կուսակցության ղեկավար մարմիններն ու նրա տարածքային ստորաբաժանումները կարող են գտնվել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: Այլ պետություններում կուսակցությունը կարող է ունենալ միայն ներկայացուցչություններ:

(19-րդ հոդվածը խմբ. 29.12.20 ՀՕ-1-Ն)

(29.12.20 ՀՕ-1-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։