Հոդված 22. Կուսակցության պարտականությունները
Հոդված 22. Կուսակցության պարտականությունները
1. Կուսակցությունը պարտավոր է`
1) պահպանել Սահմանադրությունը և օրենքները.
2) յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ հttp://www.azdarar.am, հրապարակել ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի վերաբերյալ հաշվետվությունը։ Կուսակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով պարտավոր է ներկայացնել հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, արժեթղթերի հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև վարկային տեղեկատվություն:
2. Ընտրություններին մասնակցող կուսակցություններն ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ հինգ օրվա ընթացքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում կուսակցության (կուսակցությունների դաշինքները` դրանցում ընդգրկված կուսակցությունների) գույքի և եկամուտների մասին հայտարարագիր:
3.
(22-րդ հոդվածը խմբ. 29.12.20 ՀՕ-1-Ն)
(29.12.20 ՀՕ-1-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(հոդվածը 05.12.24 ՀՕ-506-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից)
(05.12.24 ՀՕ-506-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)