Հոդված 33. Կուսակցության գործունեության արգելումը
Հոդված 33. Կուսակցության գործունեության արգելումը
1. Սահմանադրության 46-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ արգելման ենթակա է այն կուսակցությունների գործունեությունը, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով:
2. Կուսակցության գործունեության արգելումը հիմք չէ այդ կուսակցության առաջադրմամբ ընտրված պատգամավորի, համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքների ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու կամ Ազգային ժողովում տվյալ կուսակցությունը ներկայացնող խմբակցության գործունեությունը դադարեցնելու համար:
3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ կուսակցության գործունեությունը արգելելու դեպքում կուսակցության գործունեությունը համարվում է դադարեցված, և այն ենթակա է լուծարման:
(33-րդ հոդվածը փոփ. 18.06.20 ՀՕ-334-Ն, լրաց. 29.12.20 ՀՕ-1-Ն)
(29.12.20 ՀՕ-1-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)