Հոդված 96. Իրավական և մասնագիտական հսկողության մարմինները
Հոդված 96. Իրավական և մասնագիտական հսկողության մարմինները
1. Տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողությունը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը կարող է իրականացնել անմիջականորեն կամ մարզպետների միջոցով:
2. Պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության այն լիազոր մարմինները, որոնց իրավասության մեջ են մտնում այդ լիազորությունները՝ անմիջականորեն կամ մարզպետների միջոցով` համաձայնեցնելով սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ:
3. Իրավական և մասնագիտական հսկողությունն իրականացվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հաստատած ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան: Սույն մասով նախատեսված աշխատանքային ծրագրում չընդգրկված դեպքերում իրավական և մասնագիտական հսկողություն կարող է իրականացվել միայն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի գրավոր համաձայնությամբ: