Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ, ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

Հոդված 27. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը

1. Մինչև համայնքի նորընտիր ղեկավարի` իր պարտականությունների ստանձնումը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին ավագանու որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարություն (մարզպետարան) մուտքագրվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

2. Համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը թափուր լինելու կամ այդ պաշտոնի բացակայության պարագայում համայնքի ղեկավարի կողմից մեկ ամսից ավելի իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում՝ մինչև դրա առաջացնող հանգամանքների վերացումը, մարզպետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

3. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնավարման ընթացքում չեն կարող կատարվել աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կառուցվածքային և հաստիքացուցակի փոփոխություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։