Հոդված 29. Աշխատակազմի, համայնքային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների կազմավորումը
Հոդված 29. Աշխատակազմի, համայնքային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների կազմավորումը
1. Համայնքի ղեկավարն իր պաշտոնն ստանձնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, մշակում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի, համայնքային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը:
2. Համայնքի նոր ղեկավարի լիազորություններն ստանձնելուց հետո հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչև այդ պաշտոններում նոր նշանակումներ կատարվելը։ Համայնքի ղեկավարը աշխատակազմի և հիմնարկների կառուցվածքը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը հաստատելուց հետո` մեկամսյա ժամկետում, նշանակումներ է կատարում հայեցողական պաշտոններում:
3. Համայնքային ծառայողների նշանակման և զբաղեցրած պաշտոնից ազատման կարգը սահմանվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
4. Համայնքի ղեկավարը իր ներկայացմամբ և ավագանու համաձայնությամբ նշանակում է համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին: