Գլուխ 3 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ, ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
Հոդված 31. Վարչական ղեկավարը
Հոդված 31. Վարչական ղեկավարը
1. Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված յուրաքանչյուր բնակավայր, բացառությամբ համայնքի կենտրոնի, ունի մեկ վարչական ղեկավար:
2. Վարչական ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է:
3. Վարչական ղեկավարի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, իսկ գործառույթները՝ սույն օրենքով և աշխատակազմի կանոնադրությամբ:
4. Վարչական ղեկավարը տվյալ բնակավայրի հաշվառված բնակիչ է:
5. Վարչական ղեկավարը գործում է համայնքի ավագանու որոշած նստավայրում:
6. Վարչական ղեկավարի նստավայրի նկատմամբ գործում են սույն օրենքի 7-րդ հոդվածով տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի համար սահմանված պահանջները:
7. Վարչական ղեկավարի պահպանման ծախսերը առանձին տողով ներկայացվում են համայնքի բյուջեում: