Գլուխ 5 · ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՅՈՒՄՐԻ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
Հոդված 56. Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը
Հոդված 56. Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը
1. Համայնքի ղեկավարն ընտրվում է ավագանու կողմից, իսկ ավագանու ընտրության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:
2. Համայնքի ղեկավարն ընտրվում է իրեն ընտրած համապատասխան ավագանու լիազորությունների ողջ ժամկետով: