Գլուխ 5 · ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՅՈՒՄՐԻ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
Հոդված 76. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը
Հոդված 76. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը
1. Համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում անցկացվում է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն` համայնքի ղեկավարի ընտրության համար սահմանված կարգով:
2. Արտահերթ ընտրության ժամանակ համայնքի ղեկավարի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:
3. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է սույն օրենքի 73-րդ հոդվածի 4-7-րդ մասերով սահմանված կարգով: