Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2016 թվականի N 1375-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված գրականության անվճար բաշխման և իրացման կարգը հաստատելու մասին» N 1285-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) 6-րդ կետի 2-րդ ենթակետը՝

ա. «միջազգային» բառից հետո լրացնել «և հանրապետական» բառերով,

բ. «ցուցահանդեսներին» բառից հետո լրացնել «և այլ մշակութային միջոցառումներին» բառերով.

2) 7-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Հայաստանի Հանրապետության նախարարություններին, Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների և սփյուռքի հաստատություններին` հայ մշակույթի քարոզչության և ընթերցանության խթանման նպատակով՝ ելնելով անհրաժեշտ քանակից և պահանջարկից:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2016 թ. դեկտեմբերի 29

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։