Անցնել բովանդակությանը
Գլուխ IV · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 25.1

գործել է մինչև 2017-11-23Բացել ARLIS-ում

Հոդված 25.1.

«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվապահական հաշվառումը համակարգչային ծրագրերով վարելու պարտավորություն ունեցող կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառումը «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համակարգչային ծրագրերով չվարելու կամ հարկային մարմնի կողմից պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ընթացքում ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց գրավոր պահանջով դրան հաջորդող աշխատանքային օրը սույն հոդվածով սահմանված՝ հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը (ստուգման հանձնարարականով ընդգրկվող ժամանակահատվածի մասով) ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց էլեկտրոնային կրիչով չտրամադրելու դեպքում գանձվում է տուգանք՝

ա. հինգ միլիոն դրամի չափով՝ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվարկված՝ նախորդ տարվա համախառն եկամտի 1 միլիարդ դրամի շեմը գերազանցած կազմակերպությունների նկատմամբ,

բ. երեք միլիոն դրամի չափով՝ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվարկված՝ նախորդ տարվա համախառն եկամտի 500 միլիոն դրամի շեմը գերազանցած կազմակերպությունների նկատմամբ:

Սույն հոդվածով նախատեսված դեպքերում հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց էլեկտրոնային կրիչով տրամադրումը արձանագրվում է հանձնման-ընդունման ակտով, որը ստորագրվում է հարկ վճարողի և ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կողմից:

Սույն հոդվածով նախատեսված դեպքերում բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների կամ ներդրումային ընկերությունների կողմից հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պահանջվելու և էլեկտրոնային կրիչով նշյալ պաշտոնատար անձանց տրամադրվելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(25.1-ին հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-237-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։