Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0413.05.5 «ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0413.05.01.5 «ՄԵՆԵՋԵՐ` ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 դեկտեմբերի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11016474

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

14 նոյեմբերի 2016 թ. N 1166-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0413.05.5 «ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0413.05.01.5 «ՄԵՆԵՋԵՐ` ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. մարտի 22-ի N 333-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 19-րդ կետը և ՀՀ ԿԳ նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից ներկայացված` ոլորտային հանձնաժողովի փորձագիտական դրական եզրակացությունը.

Հրամայում եմ`

1. Հաստատել միջին մասնագիտական կրթության 0413.05.5 «Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում» մասնագիտության 0413.05.01.5 «Մենեջեր` հյուրանոցների և զբոսաշրջային համալիրների» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել` նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին:

Լ. Մկրտչյան

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի 2016թ. նոյեմբերի 14-ի

N 1166-Ն հրամանի

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0413.05.5 «ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0413.05.01.5 «ՄԵՆԵՋԵՐ` ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։