Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2016 թվականի N 1371-Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 11 միավոր տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն հավելվածի, հետագայում օտարելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենաների` օրենքով նախատեսված հաշվառումից հանելու հետ կապված աշխատանքներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2016 թ. դեկտեմբերի 29

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1371-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

NN ը/կ Մակնիշը Պետական համարանիշը Թողարկման տարեթիվը Սկզբնական արժեքը Հաշվեկշռային արժեքը Նույնականացման համարը

1. Հունդայի Սոնատա 065 ԼԼ 60 2007 թ. 10790000 0 KMHEU41CP7A399195

2. ԳԱԶ 3110-121 159 ԼՍ 61 2003 թ. 5550000 0 XTH31100041198058

3. ԳԱԶ 31100 004 ԼԼ 01 1998 թ. 3372070 0 XTH311000W0174083

4. ՎԱԶ 21065 600 ՍՏ 21 1998 թ. 3132180 0 4114467

5. ՎԱԶ 21065 541 ՏՍ 25 1998 թ. 3132180 0 4111562

6. ՎԱԶ 21213 689 ԼԼ 01 1998 թ. 3742270 0 1405200

7. ՎԱԶ 21213 323 ՏԼ 01 1998 թ. 3742270 0 1405243

8. ՎԱԶ 21213 426 ԼՍ 18 1998 թ. 3742270 0 1405297

9. ՎԱԶ 21213 576 ԼԼ 01 1998 թ. 3742270 0 1405054

10. ՎԱԶ 21065 010 ՏՍ 36 1998 թ. 3132180 0 4114466

11. ՎԱԶ 21213 669 ԼԼ 01 1998 թ. 3742270 0 1405295

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։