ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունվարի 2017 թվականի N 6-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 51-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 22-ի «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու մասին» N 51-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հունվարի 9
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հունվարի 9-ի N 6-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2013 թ.
հունվարի 22-ի N 51-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի կառավարման խորհրդի
Վ. Միրումյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (խորհրդի նախագահ)ուղղ.
Ա. Մկրտչյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական
Ա. Սահակյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավար
Ա. Ղուկասյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կազմակերպման և հսկողության վարչության պետ
Մ. Փաշայան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ
Ա. Բաբայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի գործարար միջավայրի բարելավման վարչության պետ
Օ. Ալավերդյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության եկամուտների քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ
Ա. Բասենցյան - Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի համակարգող (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան