Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2017-01-28-ից մինչև 2018-06-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-06-30Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 2016 թվականի N 1389-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչությունը, քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և տնտեսական կարգավորման վարչությունն ու ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչությունը:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ստանդարտացման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքների զարգացման վարչություն։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրումների ներգրավման և համակարգման վարչություն։

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչություն։

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցության և զարգացման վարչություն։

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչություն։

7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կազմակերպատնտեսական վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի գործերի կառավարման վարչություն։

8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչությունը և տեխնոլոգիական զարգացման վարչությունը միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման վարչության։

9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչությունն ու գործարար միջավայրի բարելավման վարչությունը միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի գործարար և ներդրումային միջավայրի զարգացման քաղաքականության վարչության։

10. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության զարգացման վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական քաղաքականության վարչություն։

11. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի։

12. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչություն:

13. Ստեղծել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչություն։

14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1229-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագրում, ամբողջ տեքստում, NN 1 և 3 հավելվածներում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետը.

3) որոշման N 1 հավելվածում՝

ա. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից, նախարարության աշխատակազմից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից և հիմնարկներից:»,

բ. 8-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը,

գ. ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետի 6-րդ և 8-րդ ենթակետերը,

դ. ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետի 2-րդ ենթակետի «ե», «ը», «ժա», «ժբ», «ժգ» պարբերությունները,

ե. 9-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «և տեղեկատվական հասարակության» բառերը,

զ. ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետի 5-րդ ենթակետի «է» և «թ» պարբերությունները,

է. ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետի 5.2-րդ ենթակետը,

ը. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով.

«7) ապահովում է նախարարության համակարգի զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումն ու իրականացումը։».

4) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ III բաժնով.

«III. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին

Զբոսաշրջության պետական կոմիտե».

5) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1231-Ն որոշման վերնագրում, ամբողջ տեքստում, NN 1 և 2 հավելվածներում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով։

16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1229-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու, 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1096-Ն և 2009 թվականի հոկտեմբերի 1-ի N 1241-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1461-Ն որոշման վերնագրում, ամբողջ տեքստում, NN 1 և 2 հավելվածներում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով։

17. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հունվարի 13

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 22-ի N 1389-Ն որոշման

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

հուլիսի 11-ի N 1229-Ն որոշման

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

1. Վարչություններ

Ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչություն

Գործարար և ներդրումային միջավայրի զարգացման քաղաքականության վարչություն

Ներդրումների ներգրավման և համակարգման վարչություն

Ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման վարչություն

Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչություն

Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչություն

Միջազգային համագործակցության վարչություն

Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչություն

Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչություն

Փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցության և զարգացման վարչություն

Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչություն

Անձնակազմի կառավարման վարչություն

Գործերի կառավարման վարչություն

Քարտուղարություն

2. Բաժիններ

Իրավաբանական բաժին

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Առաջին բաժին

Ներքին աուդիտի բաժին

II. Առանձնացված ստորաբաժանումներ

Մտավոր սեփականության գործակալություն

Լիցենզավորման և թույլտվությունների գործակալություն

Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

III. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին

Զբոսաշրջության պետական կոմիտե»։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։