Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՎԻԿԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունվարի 2017 թվականի N 5-Ա

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՎԻԿԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՎԻԿԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նախնական արժեքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հունվարի 13

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

հունվարի 12-ի N 5-Ա որոշման

Ց Ա Ն Կ

գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի

NN ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման երկիրը Արժեքը (դրամ)

1. 8410110000 հիդրոտուրբին 1000 կվտ հատ 2 Չինաստան 59286000

2. 8410900009 ջրի ռեգուլյատոր PLC, հիդրոտուրբինի մաս կգ 1340 Չինաստան 12917600

3. 8481806390 ջրի սողակ պատրաստված պողպատից կգ 3236 Չինաստան 9158000

4. 8538100000 թվային վահանակ ոչ կոմպլեկտա-վորված 110 վտ կգ 181 Չինաստան 8194000

Ընդամենը 89555600

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։