ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2016 թվականի N 592-Ա
ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հիդրոլոգիական միջազգային ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության ներգրավվածությունն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հիդրոլոգիական միջազգային ծրագրի ազգային կոմիտե և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հիդրոլոգիական միջազգային ծրագրի ազգային կոմիտեի նախագահին՝ ըստ գործունեության արդյունքի՝ պարբերաբար ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարությանը ներկայացնել տեղեկատվություն` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հիդրոլոգիական միջազգային ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավոր ուղղությունների, կայացած հանդիպումների և միջոցառումների վերաբերյալ:
(2-րդ կետը փոփ. 29.12.16 N 1261-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. հուլիսի 6
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հուլիսի 6-ի N 592-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ
Ա. Հարությունյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (ազգային կոմիտեի նախագահ)
Վ. Նարիմանյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Կարապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժնի երրորդ քարտուղար
Է. Ղազարյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ
Է. Ղուկասյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն
(համաձայնությամբ)
Թ. Վարդանյան - Երևանի պետական համալսարանի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
(համաձայնությամբ)
Վ. Սարգսյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հիդրոշինարարության, ջրային համակարգերի և հիդրոէլեկտրակայանների ամբիոնի տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
(համաձայնությամբ)
Վ. Թոքմաջյան
- «Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր գիտաշխատող, տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ
(համաձայնությամբ)
Տ. Բաղդասարյան
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ (ազգային կոմիտեի քարտուղար)
(հավելվածը փոփ., լրաց. 29.12.16 N 1261-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Դ. Հարությունյան