Հոդված 10. Կազմակերպության ստեղծումը
Հոդված 10. Կազմակերպության ստեղծումը
1. Կազմակերպությունը կարող է ստեղծվել նոր Կազմակերպության հիմնադրման կամ օրենքով սահմանված կարգով՝ գոյություն ունեցող իրավաբանական անձի վերակազմակերպման միջոցով:
2. Կազմակերպության ստեղծումը հիմնադրման միջոցով իրականացվում է նրա հիմնադիր ժողովի որոշմամբ:
3. Կազմակերպություն կարող է հիմնադրել առնվազն երկու անձ՝ ֆիզիկական անձ և (կամ) իրավաբանական անձ:
4. Կազմակերպություն չեն կարող հիմնադրել կամ դրա անդամ չեն կարող լինել կուսակցությունները, կրոնական կազմակերպությունները, արհեստակցական միությունները, ինչպես նաև օրենքով Կազմակերպություն հիմնելու կամ նրա անդամ դառնալու իրավասություն չունեցող իրավաբանական անձինք:
5. Կազմակերպությունը ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
6. Կազմակերպությունը ստեղծված է համարվում առանց ժամկետի սահմանափակման (անժամկետ), եթե նրա կանոնադրությամբ գործունեության ժամկետի սահմանափակում նախատեսված չէ: