Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-24-ից մինչև 2021-06-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 21. Ժողովի իրավասությունը

գործել է մինչև 2021-06-04Բացել ARLIS-ում

Հոդված 21. Ժողովի իրավասությունը

1. Ժողովն ունի Կազմակերպության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք:

2. Ժողովն իրավասու է`

1) կատարելու Կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կամ լրացումներ կամ նոր խմբագրությամբ հաստատելու կանոնադրությունը.

2) ստեղծելու այլ իրավաբանական անձ, որոշումներ ընդունելու այլ կազմակերպությունում Կազմակերպության մասնակցության մասին.

3) որոշումներ ընդունելու Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ ստեղծելու և դրանց կանոնադրությունները հաստատելու մասին.

4) հաստատելու Կազմակերպության կառուցվածքը.

5) ընտրելու Կազմակերպության գործադիր մարմին.

6) որոշումներ ընդունելու Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված մարմինների կազմավորման, ընտրության (նշանակման) կամ նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու (զբաղեցրած պաշտոնից ազատելու) մասին.

7) կազմակերպության գործադիր մարմնի վարձատրություն նախատեսված լինելու դեպքում սահմանելու վարձատրության կարգը և պայմանները.

8) ընտրելու Կազմակերպության աուդիտն իրականացնող անձին (աուդիտորին), եթե սույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ Կազմակերպությունը ենթակա է պարտադիր աուդիտի.

9) հաստատելու Կազմակերպության ռազմավարությունը, եթե Կազմակերպությունը նախատեսում է ունենալ ռազմավարություն.

10) առնվազն հինգ տարին մեկ հաստատելու գործադիր մարմնի կողմից Ժողովի գումարմանը նախորդող տարիների ընթացքում հաստատված Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները.

11) դադարեցնելու Կազմակերպության մարմինների իրավական ակտերի պահանջներին և կանոնադրությանը հակասող որոշումների գործողությունը.

12) ընդունելու որոշում Կազմակերպության վերակազմակերպման մասին.

13) ընդունելու որոշում Կազմակերպությունը լուծարելու մասին, բացառությամբ դատարանի վճռով լուծարվելու դեպքերի.

14) իրականացնելու օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

3. Ժողովի՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորությունները, բացառությամբ 1-ին, 2-րդ, 4-րդ, 11-12-րդ կետերով սահմանվածների, կարող են Կազմակերպության կանոնադրությամբ կամ Ժողովի որոշմամբ փոխանցվել կանոնադրությամբ նախատեսված կոլեգիալ կառավարման այլ մարմնի:

(21-րդ հոդվածը փոփ. 16.01.18 ՀՕ-87-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։