Անցնել բովանդակությանը
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸԳլուխ 3 · ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Հոդված 35. Պայմանագրի և (կամ) որակավորման ապահովումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 35. Պայմանագրի և (կամ) որակավորման ապահովումը

(վերնագիրը խմբ. 21.01.22 ՀՕ-4-Ն)

1. Պայմանագրի և (կամ) որակավորման ապահովում ներկայացնելու պահանջի հիման վրա այն ստանալու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ընտրված մասնակիցը պարտավոր է ներկայացնել ապահովումը: Եթե ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձևով, ապա սույն կետով նախատեսված ժամկետը սահմանվում է հրավերով և չի կարող պակաս լինել 10 աշխատանքային օրից: Ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքվում է, եթե վերջինս ներկայացնում է պայմանագրի և (կամ) որակավորման ապահովումը:

2. Պայմանագրի և (կամ) որակավորման ապահովումը ներկայացվում է ընտրված մասնակցի միակողմանի հաստատած հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի կամ բանկային երաշխիքի ձևով: Կանխիկ փողի ձևով ներկայացված պայմանագրի ապահովումը պահվում է լիազոր մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվում:

3. Պայմանագրով պատվիրատուի կողմից կանխավճար հատկացվելու պայման նախատեսվելու դեպքում ընտրված մասնակիցը ներկայացնում է նաև կանխավճարի ապահովում` կանխավճարի չափով, բանկային երաշխիքի ձևով: Կանխավճարի մարման կարգը սահմանվում է պայմանագրով:

4. Եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, ապա պայմանագրի, որակավորման կամ կանխավճարի ապահովումը վերադարձվում է այն ներկայացնողին պայմանագրի կատարման ավարտից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

(35-րդ հոդվածը խմբ. 21.01.22 ՀՕ-4-Ն, փոփ. 24.10.25 ՀՕ-336-Ն)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(24.10.25 ՀՕ-336-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(հոդվածը 03.07.26 ՀՕ-328-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)

(03.07.26 ՀՕ-328-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։