Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2025-07-22։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 12. Պատվիրատուի և մասնակցի հակաօրինական գործողությունների հետևանքները

գործել է մինչև 2025-07-22Բացել ARLIS-ում

Հոդված 12. Պատվիրատուի և մասնակցի հակաօրինական գործողությունների հետևանքները

(վերնագիրը խմբ. 21.01.22 ՀՕ-4-Ն)

1. Գնման գործընթացի շրջանակում պատվիրատուի և մասնակցի հակաօրինական արարքներն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

2. Եթե հայտնաբերվում է մասնակցի կամ նրա ղեկավար մարմնի ներկայացուցչի գնման գործընթացի շրջանակներում հակաօրինական արարք, ապա դրա ի հայտ գալու օրը պատվիրատուն այդ մասին գրավոր տեղեկացնում է իրավապահ մարմիններին:

(12-րդ հոդվածը խմբ. 21.01.22 ՀՕ-4-Ն)

(21.01.22 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։