ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸԳլուխ 32 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ ՆՐԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 165. Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանումը
Հոդված 165. Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանումը
1. Ազգային ժողովը կարող է ունենալ իր տպագիր օրգանները:
2. Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների հրապարակային նիստերը, ինչպես նաև խորհրդարանական լսումներն առցանց հեռարձակվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:
3. Կանոնակարգի 40-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերում նշված նիստերի տեսագրություններն Աշխատակարգով սահմանված կարգով՝ հաջորդ օրն ամբողջությամբ ցուցադրվում են հեռուստատեսությամբ: