Հոդված 73. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի քննարկման ժամկետները
Հոդված 73. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի քննարկման ժամկետները
1. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն ընդունվում կամ մերժվում է երկամսյա ժամկետում:
2. Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն Ազգային ժողովի հերթական նիստերում առաջին ընթերցմամբ քննարկվում և քվեարկության է դրվում շրջանառության մեջ դրվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, իսկ երկրորդ ընթերցմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
3. Ազգային ժողովի հերթական նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետներում չի հաշվարկվում:
4. Նախագիծը դադարում է համարվել անհետաձգելի, եթե Կառավարության ներկայացուցչի առաջարկությամբ նախագծի քննարկումը Կանոնակարգով սահմանված կարգով հետաձգվում կամ երկարաձգվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը գերազանցող ժամկետով:
5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը չի համարվում լրացած, եթե նախագծի վերաբերյալ Ազգային ժողովը որոշում է կայացնում՝ մերժում է ընդունել առաջին ընթերցմամբ, ինչպես նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կամ ընդունում է որպես օրենք: