Հոդված 32. Առաջին նստաշրջանի հրավիրումը
Հոդված 32. Առաջին նստաշրջանի հրավիրումը
1. Հերթական ընտրությունների դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը հրավիրվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
2. Գործող Ազգային ժողովի լիազորությունների ավարտման օրը նորընտիր Ազգային ժողով կազմավորված չլինելու, ռազմական կամ արտակարգ դրության պատճառով Ազգային ժողովի ընտրությունը Սահմանադրության 91-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում անցկացվելու, ինչպես նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքերում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը: