Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 332.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 332.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 332.1. Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը
1. Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, այդ թվում՝ նրա գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը, Մարդու իրավունքների պաշտպանի՝ օրենքով սահմանված լիազորությունների իրականացման հետ կապված՝ նրա կամ նրա որոշմամբ հանդես եկող իրավասու անձի մուտքը ցանկացած վայր չթույլատրելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:»: