Հոդված 2. Օրենսգրքի 12-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.26-րդ և 169.27-րդ հոդվածներով.
Հոդված 2. Օրենսգրքի 12-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.26-րդ և 169.27-րդ հոդվածներով.
«Հոդված 169.26. Հասարակական կազմակերպության կողմից հաշվետվությունը չհրապարակելը
«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտադիր հրապարակման ենթակա հաշվետվությունը թերի հրապարակելը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելը առաջացնում են նախազգուշացում հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ:
Օրենքով սահմանված կարգով նախազգուշացվելուց հետո` 30 օրվա ընթացքում, հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պահանջը չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
Տուգանքի նշանակման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախազգուշացման պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։