Հոդված 14. ԲՈՂՈՔՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
Հոդված 14. ԲՈՂՈՔՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
1. Մինչև բողոքի վերաբերյալ Պաշտպանի կողմից վերջնական որոշման ընդունումը, քննարկման ենթակա բողոքները կամ դրանց բովանդակությունը հրապարակման ենթակա չեն:
2. Պաշտպանն իրավունք չունի բողոքի ուսումնասիրման ընթացքում իրեն հայտնի դարձած դիմողի կամ այլ անձանց մասին տվյալներ հրապարակել` առանց նրանց գրավոր համաձայնության: