Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-06-ից մինչև 2013-01-01։Բացել գործող տեքստը

Հոդված 20. ՊԱՇՏՊԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

գործել է մինչև 2013-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 20. ՊԱՇՏՊԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

1. Պաշտպանի պաշտոնային դրույքաչափը հավասար է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափին։ Պաշտպանի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի համար օրենսդրությամբ նախատեսված կարգով:

2. Պաշտպանն ունի 30 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:

3. Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից և վարժական հավաքներից:

4. Պաշտպանի պաշտոնն առնվազն մեկ սահմանադրական ժամկետ զբաղեցրած` 65 տարին լրացած անձին տրվում է կենսաթոշակ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի կենսաթոշակի համար օրենսդրությամբ նախատեսված կարգով։ Պաշտպանի պաշտոնային դրույքաչափի կամ հավելավճարի ավելացման դեպքում կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվում է։

(20-րդ հոդվածը խմբ., լրաց. 07.12.10 ՀՕ-200-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։