Հոդված 20. ՊԱՇՏՊԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 20. ՊԱՇՏՊԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
1. Պաշտպանի աշխատավարձը հավասար է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձին:
2. Պաշտպանն ունի 30 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:
3. Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից և վարժական հավաքներից: