Հոդված 20. ՊԱՇՏՊԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 20. ՊԱՇՏՊԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
1. Պաշտպանի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
2. Պաշտպանն ունի 30 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:
3. Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից և վարժական հավաքներից:
4. Պաշտպանի պաշտոնն առնվազն մեկ սահմանադրական ժամկետ զբաղեցրած` 65 տարին լրացած անձին տրվում է կենսաթոշակ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի կենսաթոշակի համար օրենսդրությամբ նախատեսված կարգով։ Պաշտպանի պաշտոնային դրույքաչափի կամ հավելավճարի ավելացման դեպքում կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվում է։
(20-րդ հոդվածը խմբ., լրաց. 07.12.10 ՀՕ-200-Ն, խմբ. 12.12.13 ՀՕ-179-Ն)