Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. ԱԿՈՒՄԲԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. ԱԿՈՒՄԲԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Ակումբը, իրավաբանական անձի կարգավիճակով, գյուղատնտեսական գործունեություն իրականացնող անձանց անդամության վրա հիմնված, ֆինանսական փոխադարձ օգնության նպատակով ստեղծված կամավոր միավորումն է:

Ակումբը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն է, որի կողմից`

ա) ակումբի անդամներին մատուցվող և ձեռնարկատիրական գործունեության առարկա չհանդիսացող ֆինանսական փոխադարձ օգնության ծառայություններն ու սպասարկումներն իրականացվում են անդամ հանդիսացող բոլոր անձանց անունից և նրանց սուբսիդիար ռիսկով.

բ) միևնույն միության անդամ-ակումբների միջև ընդհանուր սեփականություն հանդիսացող ֆոնդերի (պահուստների) միջոցներից տրամադրվող փոխառությունները, ակումբների անդամների ֆինանսական փոխադարձ օգնության նպատակով կենտրոնացված պահուստների (ֆոնդերի) ձևավորումը և այլ ֆինանսական ծառայությունները ձեռնարկատիրական գործունեության առարկա չեն հանդիսանում:

Ակումբը կարող է ստեղծվել ոչ առևտրային կոոպերատիվի կամ ոչ առևտրային այլ կազմակերպության կազմակերպաիրավական ձևով:

(3-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-36-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։