Գլուխ 2 · ԱԿՈՒՄԲԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 8. ԱԿՈՒՄԲԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 8. ԱԿՈՒՄԲԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Ակումբը գրանցվում է ոչ առևտրային կազմակերպությունների գրանցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ակումբն իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում պետական գրանցման պահից:
Ակումբն ունի անվանում, իրավաբանական հասցե, կնիք, բանկային հաշիվ (հաշիվներ): Այն կարող է ունենալ նաև դրոշմ, խորհրդանիշ և իր անվանմամբ ձևաթղթեր: