Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-04-28-ից մինչև 2017-02-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

Հոդված 29. ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ և ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

գործել է մինչև 2017-02-04Բացել ARLIS-ում

Հոդված 29. ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ և ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 123-րդ և 124-րդ հոդվածներին համապատասխան կարող է ստեղծվել գյուղատնտեսական ակումբների աջակցության մեկ միասնական հիմնադրամ (Ակումբների հիմնադրամ), որի նպատակն է աջակցել գյուղատնտեսական ակումբների սկզբնական ֆինանսական միջոցների կազմավորմանը, դրանց նպատակային գործունեության կազմակերպմանը և ինքնակառավարվող համակարգի ձևավորմանը:

2. Ակումբների հիմնադրամի հիմնադիրներն են ակումբներին փոխառություններ և դրամաշնորհներ տրամադրող կազմակերպությունները:

3. Ակումբների հիմնադրամն իր առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացման նպատակով համագործակցում է Ակումբների միության հետ: Ակումբների հիմնադրամն Ակումբների միությանն է պատվիրակում իր կողմից ակումբներին հատկացված միջոցների նպատակային օգտագործման վերահսկման լիազորությունը:

4. Ակումբների հիմնադրամում ներդրված ֆինանսական միջոցները համարվում են հիմնադրամի սեփականությունը: Ակումբների հիմնադրամն այդ միջոցներն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

5. Ակումբների հիմնադրամն ամեն տարի հաշվետվություն է հրապարակում իր տնօրինության ներքո գտնվող ֆինանսական միջոցների օգտագործման մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։