Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-04-28-ից մինչև 2017-02-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԱԿՈՒՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 22. ԱԿՈՒՄԲԻ ԱՆԴԱՄԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱԿՈՒՄԲԻ ՍՈՒԲՍԻԴԻԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2017-02-04Բացել ARLIS-ում

Հոդված 22. ԱԿՈՒՄԲԻ ԱՆԴԱՄԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱԿՈՒՄԲԻ ՍՈՒԲՍԻԴԻԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Ակումբի անդամի կողմից ստացված փոխառության չվերադարձված ժամկետանց միջոցները, այդ գծով առաջացած տոկոսային վճարումները, ֆինանսական փոխադարձ օգնության վճարները և այլ չմարած պարտավորությունները, բացառությամբ ժամկետանց ներդրումային պարտավորությունների, ենթակա են մարման փոխառություն ստացած անդամի` ակումբում կատարած անձնական ներդրման միջոցների հաշվին:

Դրանց անբավարարության դեպքում մարումն իրականացվում է`

ա) ակումբի համասեփականություն հանդիսացող նրա անդամների ներդրումների հաշվին ձևավորված փոխառությունների վերականգնման պահուստի միջոցներից.

բ) պահուստի միջոցների չբավարարման դեպքում դրանք մարվում են ակումբի անդամների բաժնային միջոցների հաշվին` նրանց ներդրումներին համամասնական կարգով.

գ) ակումբի խորհրդի որոշմամբ` այլ անբաժանելի միջոցներից:

2. Ակումբի անդամի ժամկետանց պարտավորությունների մարումը սույն հոդվածի 1-ին կետում սահմանված միջոցների հաշվին ակումբի անդամին չի ազատում ժամկետանց պարտավորությունների կատարումից: Ակումբի հանդեպ ունեցած նման պարտավորությունների մարումից ազատումը հանդիսանում է բացառապես ակումբի բարձրագույն մարմնի լիազորությունը: Ակումբի բարձրագույն մարմինը կարող է նման որոշում կայացնել, եթե ակումբը չունի ժամկետանց պարտավորություններ, և (կամ) այդ որոշումը չի հանգեցնի ակումբի ստանձնած պարտավորությունների ժամանակին կատարմանը:

3. Ժամկետանց պարտավորություններ ունեցող անդամն ակումբից նոր փոխառություններ չի կարող ստանալ:

4. Սույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նշված աղբյուրներից մարումներ իրականացնելուց հետո ժամկետանց պարտավորություններ ունեցող անդամի` ակումբից կամավոր դուրս գալու կամ հեռացվելու դեպքում նրա փոխառության չմարված մասը և այլ ժամկետանց պարտավորությունները մարվում են նրան սեփականության իրավունքով պատկանող, ակումբում հաշվառվող` գրավ հանդիսացող այլ գույքն աճուրդային կարգով իրացնելու միջոցով, հետևյալ հերթականությամբ`

ա) արտադրական նշանակության շարժական գույքը.

բ) արտադրական նշանակության անշարժ գույքը.

գ) գյուղատնտեսական հողատեսքերը.

դ) ոչ արտադրական նշանակության գույքը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բռնագանձում չտարածվող գույքի:

5. Ակումբը պատասխանատվություն է կրում իր անդամի կողմից երրորդ անձանցից ստանձնված պարտավորությունների համար, եթե նրան տվել է ակումբի անունից հանդես գալու` օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորագիր:

6. Ակումբն իրավունք ունի փոխառությունը, ժամկետանց այլ պարտավորությունները չմարելու դեպքում գրավադրված արժեքների իրացումն աճուրդային եղանակով երկու անգամ օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացնելուց հետո իրականացնել դրանց ուղղակի վաճառքի եղանակով, այդ թվում` հանդես գալ որպես գնորդ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։