ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2017 թվականի N 37-Ա
«ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 41-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 3-ի «Գավառի պետական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի N 1050-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 41-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հունվարի 19
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հունվարի 19-ի N 37-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Յու. Շուքուրյան - ՀՀ ԳԱԱ-ի փոխնախագահ (համաձայնությամբ)
Ռ. Գրիգորյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
Ա. Խաչատրյան - ՀՀ սահմանադրական դատարանի անդամ (համաձայնությամբ)
Ա. Մինասյան - ՀՀ բնապահպանության նախարար
Ա. Հակոբյան -ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության կազմակերպման և համակարգման բաժնի գլխավոր մասնագետ
Վ. Խաչատրյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի բարձրագույն և հետբուհական բաժնի վարիչ (համաձայնությամբ)
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Է. Ղազարյան - Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ընդհանուր տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
Է. Գևորգյան - Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)
Ա. Ավետիսյան - Հայկական ՓԻ ԱՌ Ասոցիացիա ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Գալստյան - «Գեղամա Մեդիա հոլդինգ» ընկերության «Քյավառ» հեռուստաընկերության տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Ալեքսանյան - ՎՏԲ հայաստանյան բանկի «Կամո» մասնաճյուղի ղեկավար (համաձայնությամբ)
Մ. Ղուդեյան - «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Գավառի տեղամասի պետ (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Վ. Կատվալյան - Գավառի պետական համալսարանի դասախոս (համաձայնությամբ)
Հ. Հակոբյան - Գավառի պետական համալսարանի դասախոս (համաձայնությամբ)
Հ. Հարությունյան - Գավառի պետական համալսարանի դասախոս (համաձայնությամբ)
Ս. Հայթյան - Գավառի պետական համալսարանի դասախոս (համաձայնությամբ)
Ա. Ղարիբյան - Գավառի պետական համալսարանի ակադեմիական քաղաքականության վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Մարգարյան - Գավառի պետական համալսարանի դասախոս (համաձայնությամբ)
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Մ. Ավետիսյան - Գավառի պետական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող
Դ. Մուրադյան - Գավառի պետական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող
Գ. Ներսիսյան - Գավառի պետական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող
Ա. Պետրոսյան - Գավառի պետական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող
Ե. Սարգսյան - Գավառի պետական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող
Ա. Սինանյան - Գավառի պետական համալսարանի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան