Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-27-ից մինչև 2018-02-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՅՈՒՄՐԻ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

Հոդված 64. Ավագանու նիստերը

գործել է մինչև 2018-02-17Բացել ARLIS-ում

Հոդված 64. Ավագանու նիստերը

1. Նորընտիր ավագանու առաջին նիստն օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը: Մինչև համայնքի ղեկավարի ընտրվելը ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:

2. Ավագանու նիստը հրավիրում և վարում է համայնքի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում` համայնքի ղեկավարի առաջին տեղակալը:

3. Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ: Եթե կես ժամվա ընթացքում նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը կամ նրա առաջին տեղակալը, ապա նիստը վարողի չներկայանալու մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները, որից հետո նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:

4. Ավագանու որոշումները, հայտարարությունները և ուղերձներն ընդունվում են նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ քառորդով:

5. Համայնքի ղեկավարի տեղակալներն իրավունք ունեն մասնակցելու ավագանու նիստերին, արտահերթ ելույթ ունենալու, ինչպես նաև պատասխանելու հարցերին։ Ավագանու նիստերին համայնքի ղեկավարի կամ ավագանու խմբակցությունների հրավերով կարող են մասնակցել, ելույթներ ունենալ և պատասխանել հարցերին նաև այլ անձինք:

(64-րդ հոդվածի 3-րդ մասը 10.11.17 ՍԴՈ-1384 որոշման համաձայն ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 1-ին, 6-րդ, 9-րդ և 179-րդ հոդվածների պահանջներին հակասող:

Հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները և վեճի առարկա օրենքի դրույթների` դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը, փաստելով սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթի համակարգային առումով փոխկապվածությունը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ գլխի իրավակարգավորումների հետ, ինչպես նաև նկատի ունենալով օրենքի պահանջը՝ իրավական անվտանգությունը չխաթարելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2018 թվականի մարտի 31-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։