Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-12-21-ից մինչև 2019-12-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՅՈՒՄՐԻ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

Հոդված 76. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը

գործել է մինչև 2019-12-21Բացել ARLIS-ում

Հոդված 76. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը

1. Համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում անցկացվում է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն` համայնքի ղեկավարի ընտրության համար սահմանված կարգով:

2. Արտահերթ ընտրության ժամանակ համայնքի ղեկավարի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:

3. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է սույն օրենքի 73-րդ հոդվածի 4-7-րդ մասերով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։