Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-29-ից մինչև 2020-03-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ, ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

Հոդված 31. Վարչական ղեկավարը

գործել է մինչև 2020-03-21Բացել ARLIS-ում

Հոդված 31. Վարչական ղեկավարը

1. Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված յուրաքանչյուր բնակավայր, բացառությամբ համայնքի կենտրոնի, ունի մեկ վարչական ղեկավար:

2. Վարչական ղեկավարի պաշտոնը համայնքային վարչական պաշտոն է:

3. Վարչական ղեկավարի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, իսկ գործառույթները՝ սույն օրենքով և աշխատակազմի կանոնադրությամբ:

4. Վարչական ղեկավարը տվյալ բնակավայրի հաշվառված բնակիչ է:

5. Վարչական ղեկավարը գործում է համայնքի ավագանու որոշած նստավայրում:

6. Վարչական ղեկավարի նստավայրի նկատմամբ գործում են սույն օրենքի 7-րդ հոդվածով տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի համար սահմանված պահանջները:

7. Վարչական ղեկավարի պահպանման ծախսերը առանձին տողով ներկայացվում են համայնքի բյուջեում:

(31-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-24-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։