Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-06-01-ից մինչև 2021-06-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ, ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

Հոդված 27. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը

գործել է մինչև 2021-06-05Բացել ARLIS-ում

Հոդված 27. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը

1. Մինչև համայնքի նորընտիր ղեկավարի` իր պարտականությունների ստանձնումը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին ավագանու որոշումը (արձանագրությունը) Հայաստանի Հանրապետության կառավարություն (մարզպետարան) մուտքագրվելուց հետո` եռօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

2. Համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը թափուր լինելու կամ այդ պաշտոնի բացակայության պարագայում համայնքի ղեկավարի կողմից մեկ ամսից ավելի իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում՝ մինչև դրա առաջացնող հանգամանքների վերացումը, մարզպետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

2.1. Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:

3. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնավարման ընթացքում չեն կարող կատարվել աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կառուցվածքային և հաստիքացուցակի փոփոխություններ:

3.1. Քրեական հետապնդման շրջանակներում օրենքով սահմանված դեպքերում և կարգով համայնքի ղեկավարի լիազորությունները կասեցվելիս սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնատար անձինք նշանակում են համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

(27-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-94-Ն, 18.06.20 ՀՕ-335-Ն, 25.03.21 ՀՕ-136-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։