Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-01-01-ից մինչև 2024-02-08։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-02-08-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 48. Համայնքի ղեկավարի լիազորությունները սոցիալական պաշտպանության բնագավառում

գործել է մինչև 2024-02-08ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 48. Համայնքի ղեկավարի լիազորությունները սոցիալական պաշտպանության բնագավառում

1. Համայնքի ղեկավարը սոցիալական պաշտպանության բնագավառում իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) միջոցներ է ձեռնարկում հայտնաբերելու սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին.

2) միջոցներ է ձեռնարկում սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին՝ օգնելու հայտնաբերել և օգտագործել դժվարություններ հաղթահարելու իրենց կարողությունները.

3) նպաստում է համայնքում բնակվող սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքների սոցիալական կարիքների բավարարմանը՝ կազմակերպելով տնային այցելություններ և հնարավորության դեպքում մատուցելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սոցիալական ծառայություններ կամ ուղղորդելով սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ կամ մասնագիտացված այլ կազմակերպություններ.

4) որպես «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված աջակցող ցանցի ներկայացուցիչ՝ համագործակցում է վերջինիս մասնակիցների հետ.

5) ապահովում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղական սոցիալական ծրագրերի կազմումը և իրականացումը՝ որպես առանձին ծրագիր կամ որպես համայնքի հնգամյա զարգացման ծրագրի բաղկացուցիչ մաս:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված լիազորություններն իրականացվում են թիրախային և հասցեական մոտեցմամբ՝ սոցիալական աջակցությունը ցուցաբերելով ըստ անհատական վերականգնման ծրագրի:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված լիազորությունների իրականացման համար 5000-ից ավել բնակիչ ունեցող համայնքի աշխատակազմում ստեղծվում է համայնքի սոցիալական աշխատողի հաստիք: Համայնքի սոցիալական աշխատողի հիմնական իրավունքներն ու պարտականությունները սահմանված են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

4. (մասն ուժը կորցրել է 04.03.20 ՀՕ-98-Ն)

(48-րդ հոդվածը փոփ. 04.03.20 ՀՕ-98-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։